ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Քեյփթաունի համալսարանի դոկտոր Նիլս Բերգմանը մանուկների քնի մի քանի հետազոտություն է անցկացրել: Գիտափորձերի ընթացքում պարզվել է, որ մանուկների քնի որակը զգալիորեն լավանում է, եթե նրանք քնում են մայրիկի հետ:
«Նորածինները պետք է քնեն մոր կրծքին կյանքի առաջին երկու շաբաթներում: Մինչև 3 տարեկանը երեխայի համար նույնպես օգտակար է քնել մայրիկի մահճակալում: Համատեղ քունը բարենպաստ ազդեցություն է ունենում փոքրիկի զարգացման, նրա ֆիզիկական և զգայական վիճակի վրա» – պատմել է Բերգմանը հարցազրույցում, հայտնում է
mama-likes.ru-ն:
Загружается новость ...
"Право"
Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ մայրիկի հետ քնող երեխաների մոտ առկա է քնի դանդաղ փուլը, որն անհրաժեշտ է ուղեղի նորմալ զարգացման համար: Իսկ առանց մայրիկների քնող երեխաների մոտ այդ փուլը բացակայում է:
«Երեխան կարող է քնել մայրիկի և հայրիկի հետ, եթե վերջիններս չեն ծխում, թմրանյութ և ալկոհոլ չեն օգտագործում, ինչպես նաև չեն տառապում ավելորդ քաշից: Փոքրիկի մահճակալը պետք է գտնվի ծնողների ննջարանում»:
Եվս մեկ փաստարկ ծնողների հետ քնելու օգտին` դա երեխայի հավելյալ անվտանգության ապահովումն է:
«Մանուկների անսպասելի մահերի մոտ 2/3-ը գրանցվել է այն պահին, երբ նորածինները քնել են ծնողներից զատ», – ասել է Մանկական մահերի ուսումնասիրության հիմնադրամի աշխատակից, պրոֆեսոր Ջորջ Հեյքոքը: -0-