Երևանում ժամանակավորապես կդադարեցվի կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկությունը

05.06.2019, 14:10
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկությունը:
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: 

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», - նշում են Երևանի քաղաքապետարանից:-0-