Դեմքի անցանկալի մազերից ազատվելու պարզ դիմակ

24.11.2018, 20:41
Ներկայացնում ենք դեմքի անցանկալի մազերից ազատվելու պարզ դիմակ։
Դեմքի անցանկալի մազերից ազատվելու պարզ դիմակ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Fithacker.ru-ն ներկայացնում է մի դիմակ, որը հնարավորություն կտա ազատվել դեմքի բոլոր անցանկալի մազերից, սև կամ սպիտակ կետերից և մաքրել մաշկը։ Այս դիմակի մեջ մտնում են բնական բաղադրիչներ, և այն հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։ Դիմակը պատրաստելու համար ձեզ պետք կգան դոնդողանյութ և տաք կաթ։ 

Загружается новость ... "Лево"

Պատրաստման եղանակը. Մաքուր տարայի մեջ դրեք 1 ճ. գ. դոնդողանյութ, ավելացրեք 2 ճ. գ. տաք կաթ ու լավ խառնեք։ Հետո դիմահարդարման վրձինով ստացված խառնուրդը քսեք դեմքի պրոբլեմատիկ հատվածներին։ Թողեք, մինչև դիմակը վերջնական չորանա, այնուհետև մաքրեք մազերի աճի հակառակ ուղղությամբ։ 

Դոնդողանյութը մաշկը երիտասարդ և խիտ կպահի, իսկ կաթը կօգնի այն խոնավ պահել։ -0-