Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա

27.04.2019, 19:35
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա:
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին ուսումնասիրության համաձայն, սև շոկոլադի և կարմիր գինու քիմիական միացություններն օգնում են բջիջների վերականգնմանը, գրում է medmafia.ru-ն:

Էքսետերի և Բրայթոնի համալսարանի մասնագետները զգալի ճեղքում են կատարել ծերացման գործընթացի ուսումնասիրության մեջ և հայտնաբերել են ոչ ակտիվ ծերացող բջիջները երիտասարդացնելու ձև: Նրանք հայտնաբերել են, որ կարելի է ստիպել ծեր բջիջներին ունենալ և դրսևորվել որպես երիտասարդ բջիջներ:

Հետազոտողները կիրառում էին կարմիր գինու, սև շոկոլադի, կարմիր խաղողի և մորու մեջ պարունակվող քիմիական միացության անալոգներ, որոնք բջիջների ծերացման ժամանակ օգնում են դրանց երիտասարդանալ:

Անալոգների կիրառումից արդեն մի քանի ժամ անց բջիջները սկսել են կիսվել և ունեցել են ավելի երկար տելոմերներ` քրոմոսոմների «գլխարկները», որոնք ծերացմանը զուգընթաց կրճատվում են:

Գիտնականները հույս ունեն, որ այդ ճեղքումը կարող է օգնել մարդկանց ավելի ուշ ծերանալ` առանց ծերացման հետ կապված դեգեներատիվ խնդիրների: Պատճառներից մեկը, թե ինչու ենք ավելի ընկալունակ դառնում հիվանդությունների նկատմամբ ծերացմանը զուգընթաց, այն է, որ մեր մեր հյուսվածքները կուտակում են բջիջներ, որոնք կենդանի են, բայց չեն աճում և պատշաճ կերպով չեն գործում:

Կցորդման գործոնները երաշխավորում են, որ դրանք պատշաճ կերպով կգործեն:

Առաջատար պրոֆեսեր Լոռնա Հարիեսը բացատրում է, որ հետազոտությունն ապացուցում է, որ բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար: -0-