Վտանգավոր beauty թրենդ. շատանում են «Սատանայի շրթունքներով» աղջիկները (ՖՈՏՈ)

14.12.2019, 17:55
Վտանգավոր  beauty թրենդ. շատանում են «Սատանայի շրթունքներով» աղջիկները. ՖՈՏՈ
Վտանգավոր  beauty թրենդ. շատանում են «Սատանայի շրթունքներով» աղջիկները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական կոսմետոլոգիայում հերթական տարօրինակ beauty թրենդն է առաջացել. «ութոտնուկի շրթունքներ», որ հայտնի է նաև «Սատանայի շրթունքներ» անունով, որի պատճառով կանայք գնում են բերանի ձևի արմատական փոփոխության, գրում է passion.ru–ն։

Նոր ձևափոխության արդյունքում շուրթերը ոչ միայն անբնական չափերի մեծանում են, այլև ամբողջովին փոխվում է նրանց ձևը, և դրանք սկսում շ են նմանվել ալիքների։ 

Նման արդյունքի հասնելու համար ներարկում է կատարվում շրթունքի եզրի մոտ, ինչն օգնում է  ձևափոխել կոնտուրը։ Սակայն անհայտ է` դեղամիջոցի ազդեցությունից հետո կվերադառնան շրթունքները նախկին տեսքին, թե ոչ։ Չնայած` նման թրենդը չափազանց վտանգավոր է՝ Instagram-ում նման շրթունքներով աղջիկների լուսանկարները շատանում են։ 

Բարեբախտաբար, ոչ բոլորն են կուրորեն հետևում նորաձևությանը։ Որոշ օգտատերեր թերահավատորեն են վերաբերվում սեփական արտաքինի հետ նման փորձարկումներ կատարելուն։ 

Ահա նորաձև աղջիկների հրապարակած նկարների մասին արված մի քանի մեկնաբանություն. «Գժվել եք արդեն։ Վերջ տվեք, ընկնելով փողի հետևից ` մարդիկ սկսել են նմանվել սարսափ ֆիլմերի հրեշների», «Ո՞րն է վերևի շրթունքը, ո՞րը՝ ներքևինը», «Հուսամ՝ բոլորն այնքան խելք կունենան, որ չկրկնեն սա։ Ամեն»։ 

Սակայն կան նաև մարդիկ, ում դուր են գալիս նման շրթունքները։ Այս տեխնիկան նոր է մոդայիկ դառնում, և կան դիմահարդարներ, ովքեր, ցանկանալով փորձարկել մեթոդը մարդկանց վրա, փնտրում են մոդելներ, ովքեր պատրաստ են լիովին անվճար ունենալ «սատանայի շրթունքներ» ։-0-