ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի գիտնականները պարզել են, որ բարձր տրամադրությունը «սպանում է» գրիպը։
Life.ru–ի հաղորդմամբ, գրիպի դեմ պատվաստվելու հոգեբանական և վարքային ոլորտների ուսումնասիրության ընթացքում գիտնականները նկատել են հետաքրքիր մի օրինաչափություն. բարձր տրամադրությունը հիվանդության առաջին օրը կարող է զգալիորեն ավելացնել օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների արդյունավետությունը հիվանդության դեմ պայքարում։
Загружается новость ... "Лево"
Գրիպի վիրուսի դեմ պատվաստանյութերի ուսումնասիրության ժամանակ Նոթինհեմի համալսարանի գիտնականները բացահայտել են ուղիղ կախվածություն պատվաստման առաջին օրը ունեցած տրամադրության և պատվաստումից հետո 4 ու 16 շաբաթ անց արյան մեջ գրիպի վիրուսի հակամարմինների թվի միջև։
Գիտնականները նշել են, որ լավ տրամադրությունը պատվաստման առաջին օրը նպաստում է իմունիտետի բարձրացմանը, և որպես արդյունք` հանգեցնում հակավիրուսային դեղորայքի մեծ արդյունավետության։–0–