Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում

06.07.2020, 20:17
Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում
Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից աշխարհում սառնարանը սովորաբար օգտագործվում է որքան հնարավոր է երկար ժամանակ մթերքը թարմ և համեղ պահելու համար։ Սառնարանում ստեղծված պայմանները թույլ են տալիս «երկարացնել» գրեթե յուրաքանչյուր մթերքի «կյանքը», սակայն այդ պայմանները կարող են «մահացու» լինել որոշ մթերքների համար, գրում է vokrugsveta.ru–ն` հղում անելով The Independent–ին։

Լոլիկ

 - рис.1

Ցածր ջերմաստիճանը (5 °C–ից ցածր) վնասակար է լոլիկի համար, նշում է ամերիկացի Ջոզեֆ Մերկոլան, ով ստեղծել է քաշի նվազեցման և առողջ սննդակարգի համակարգը։ Չափից դուրս սառեցումը բացասաբար է ազդում լոլիկի պարունակության, արտաքին տեսքի և համի վրա։ Սխալ է նաև սառնարանում պահել  մինչև վերջ չհասած լոլիկները, քանի որ դրանցում դադարում է հասունացման գործընթացը։

Կարտոֆիլ

  - рис.2

Սառնարանը վնասակար է նաև կարտոֆիլի համար։ Այն պետք է պահել չոր և զով վայրում։ Իսկ սառնարանի ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ կարտոֆիլի  օսլան վերածվում է շաքարի, ինչի պատճառով այն փոխում է իր գույնն ու դառնում քաղցրահամ։

Սոխ

  - рис.3

Չոր և զով վայրում է պետք պահել նաև չմաքրած սոխը։ Նրան անհրաժեշտ է օդի մշտական շրջանառություն, ինչը չի կարելի ապահովել սառնարանային պայմաններում։ Սոխը կարելի է պահել սառնարանում միայն, երբ այն մաքրված է և պատրաստ մշակման։

Սխտոր

  - рис.4

Մասնագետները խորհուրդ են տալիս սխտորը պահել չոր, մութ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Սխտորը սառնարանում պահելու դեպքում այն կարող է բորբոսնել։

Բանան

  - рис.5

Հասած բանանը կարելի է սառնարանում պահել մի քանի օր։ Սակայն, եթե սառնարանում մնա դեռ չհասած, կանաչավուն բանանը, այն շատ արագ կփչանա։ Կանաչավուն բանանը սառնարանից հանելուց հետո նրա կեղևն անմիջապես կսևանա։

Հաց

 - рис.6 

Սառնարանը վնաս է նաև հացի համար։ Հետաքրքիր է, որ հացի սառեցումը ավելի քիչ վնաս կտա, քան սառնարանում պահելը։ Շատ ցածր ջերմաստիճանը կարող է երկար ժամանակով կանխել հացի չորացումը, իսկ օրինակ 4–6 °C–ը, հակառակը, արագացնում է այդ գործընթացը։ –0–