ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի թենիսիստուհի, Reddit ամերիկյան պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը` Սերենա Ուիլյամսը, նշել է, որ իրեն պատվավոր հայուհի է համարում։
Ուիլյամսի խոսքերը մեջբերում է Twitter–ում Ubitennis մարզական ռեսուրսի էջը։
«Ամուսինս հայ է, շատ բան եմ իմանում հայերի մասին։ Ես պատվավոր հայուհի եմ։ Ինձ դուր է գալիս այն, թե ինչ հպարտ են նրանք։ Նախատեսում եմ այցելել Հայաստան այս կամ հաջորդ տարի։ Իսկապես ուրախ կլինի», – նշել է Սերենան։–0–