ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մեր տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրղըզստանի և Միանմայի թիմերի հետ։
Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։
Հայաստանի թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։
Հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան:–0–