Հայաստանն առաջ է անցել Իտալիայից և Ֆրանսիայից գաստրոտուրիզմի վարկանիշում

18.06.2019, 14:39
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար ճանաչվել է գաստրոնոմիկ տուրիզմի թոփ 5 ամենահայտնի ուղղություններից մեկը:
Հայաստանն առաջ է անցել Իտալիայից և Ֆրանսիայից գաստրոտուրիզմի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար ճանաչվել է գաստրոնոմիկ տուրիզմի թոփ 5 ամենահայտնի ուղղություններից մեկը: Այդ մասին հայտնում է ТурСтат-ը` հղում անելով հարցումներին։

Ըստ տվյալների, Վրաստանի օգտին որպես գաստրոնոմիկ տուրիզմի լավագույն օտարերկրյա ուղղություն քվեարկել են հարցվողների 16%-ը, Հայաստանի` 10%, իսկ Բելառուսի, Իտալիայի և Ֆրանսիայի` 6-ական տոկոս:

Վարկանիշը կազմվել է առցանց հարցման հիման վրա, որի մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ ուղղությունն է ամենալավը տեղական գաստրոնոմիան ուսումնասիրելու համար:

2016 դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան հունիսի 18-ը հռչակեց Կայուն գաստրոնոմիայի օր: Կայուն գաստրոնոմիայի օրը օգնում է կարևորել գաստրոնոմիայի կարևորությունը մարդկանց և խոհարարության մեջ:-0-