Հայաստանին արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են մոտենում

24.03.2019, 11:00
Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի:
Հայաստանին արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են մոտենում

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 24-26-ին Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Շրջանների զգալի մասում նշված ժամանակահատվածում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով», - գրել է նա։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Մարտի 24-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում այդ թվում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ։-0-