ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. AnTuTu հայտնի բենչմարկի թիմը հրապարակել է Android օպերացիոն համակարգով աշխատող ամենաարագ սմարթֆոնների հնգյակը, հաղորդում է
ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը։
Snapdragon 7+Gen2–ով հագեցած երկու մոդելը գլխավորել են վարկանիշը։ Դա Note 12 Turbo–ն է` 16ԳԲ օպերացիոն և 1ՏԲ ֆլեշ հիշողությամբ, որը հավաքել է 1150430 միավոր, ինչպես նաև Realme GT Neo5 SE–ն, որն ունի նույնքան հիշողություն և հավաքել է 1131196 միավոր։
Այս վարկանիշի մնացած սմարթֆոնները կառուցված են Dimensity 8200 և Dimensity 8100 համակարգերի վրա։ Վարկանիշի երրորդ տեղում է iQOO Neo7 Se–ը, որը հավաքել է 949420 միավոր։
Լավագույն հնգյակում են նաև ներառվել Vivo S17 Pro–ն և Oppo Reno10 Pro 5G–ն։–0–