Կորոնավիրուսը, կարծես, նահանջում է. 1201 թեստից հաստատվել է 193 նոր դեպք, 740 մարդ առողջացել է

04.01.2021, 12:45
Կորոնավիրուսը, կարծես,  նահանջում է. 1201 թեստից հաստատվել է 193 նոր դեպք, 740 մարդ առողջացել է
Կորոնավիրուսը, կարծես,  նահանջում է. 1201 թեստից հաստատվել է 193 նոր դեպք, 740 մարդ առողջացել է
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160220 դեպք, որոնցից 144831-ն` առողջացած, 2864-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 598705 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
  
Այսպիսով` երեկ կատարվել է 1201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 740 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է:–0–