ԶԼՄ–ները ռեյտինգային ընտրացուցակներում ուժերի անսպասելի դասավորություն է նկատել
23.11.2018,
14:45
ԱԺ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիվն ավելի շատ է, քան 2017 թվականին:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱԺ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիվն ավելի շատ է, քան 2017 թվականին, գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ ընտրություններում 8 քաղաքական ուժ էր, իսկ այս անգամ` 11–ը, ապա թվի ավելացումը հասկանալի է դառնում»,– նշվում է գրառման մեջ։
Պարբերականը, ուսումնասիրելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի` ԿԸՀ հրապարակած ընտրացուցակները, պարզել է, որ այս տարի 11 ուժերի կողմից որպես վարկանիշային թեկնածուներ առաջադրվել է 1300 անձ։ 2017 թվականի ընտրությունների ժամանակ 8 ուժի դեպքում այդ թիվը 1146–ն է։
«Ընդ որում, ամենաշատ վարկանիշային ընտրակարգով առաջադրված ուժը ոչ թե «Իմ քայլը» դաշինքն է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ԲՀԿ–ն և «Սասնա Ծռեր»–ը։
Մասնավորապես, իշխող ուժի դաշինքը ներկայցրել է 149 թեկնածու, ԲՀԿ–ն` 154, իսկ «Սասնա Ծռեր»–ը` 155»,– ասվում է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկացմամբ, ՀՀԿ–ի վարկանիշային թեկնածուները 125–ն են, «Մենք» դաշինքինը` 123, ԼՀԿ–ինը` 142։ Ամենաքիչ թեկնածուն ներկայացրել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և բոլոր ընտրատարածքներում առաջադրել է 5–ական թեկնածու։ -0-

Загружается новость ...
"Право"