ԶԼՄ-ները հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին. նշվում է փոխարինողի անունը

20.11.2020, 12:46
ԶԼՄ-ները հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին. նշվում է փոխարինողի անունը
ԶԼՄ-ները հայտնում են ՀՀ  Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին. նշվում է փոխարինողի անունը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառը չի նշվում:

Загружается новость ... "Лево"

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է ՀՀ ՊՆ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցները նաև նշում են, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարար է նշանակվել 208թ.-ի մայիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԻ նախարարի և Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոն է զբաղեցրել 1999-2000 թվականներին: Իսկ ընթացիկ տարվա օգոստոսի 18-ին նշանակվել վարչապետ գլխավոր խորհրդականի պաշտոնում: 2019թ.-ի օգոստոսին ՀՀ նախագահը չեղյալ է հայտարարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ. հրամանագիրը` Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին: -0-