+8
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան ցանկանում է ուղղակիորեն ներգրավվել ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ. փորձագետ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

23:57
11 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Թուրքիան և Ադրբեջանը բազմիցս կասկածի տակ են դրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը՝ պարբերաբար հայտարարելով ներկայիս ձևաչափի անարդյունավետության մասին: Իրավիճակը կրկնվեց երեքշաբթի, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, ասաց , որ միջազգային հանրությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, լուրջ ջանքեր չեն գործադրում կոնֆլիկտի լուծման համար:

«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում ադրբեջագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը բացահայտեց թուրքական կողմի նման հայտարարությունների առանձնահատկությունները:

Загружается новость ... "Лево"
«Գաղտնիք չէ, որ թուրքական կողմը միշտ ցանկացել է մեծ դեր ունենալ Հարավային Կովկասում կոնֆլիկտների և, առաջին հերթին, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում՝ այն օգտագործելով որպես տարածաշրջանում իր ազդեցության տարածման մեթոդ: Վերջին ժամանակներում հստակ երևում է, որ Թուրքիան բավականին ակտիվացել է, այդ թվում, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին 4-5 տարիներին վարում է բավականին ագրեսիվ քաղաքականություն», - ասաց նա։

Ադրբեջանագետը նշեց, որ դա հիմնված է Հարավային Կովկասում իր ազդեցությունը ընդլայնելու՝ Թուրքիայի ցանկության վրա, և դրա ուղիներից մեկը ակտիվ կոնֆլիկտներում վճռական դերակատարումն է:

«Այս դեպքում, քանի որ Հարավային Կովկասում Թուրքիայի դաշնակիցն ու աջակիցը Ադրբեջանն է, ղարաբաղյան կոնֆլիկտը նրա համար իր ցանկությունները կատարելու մեթոդ է: Առաջին անգամ չէ, որ Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը, որպես իր թիրախ ընտրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ փորձելով ցույց տալ, որ նրանք բավականաչափ ջանքեր չեն գործադրում կոնֆլիկտը լուծելու համար և հայտարարելով հակամարտության լուծման ձևաչափը փոփոխելու անհրաժեշտության մասին », - ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Թուրքիայի նման հայտարարությունների հետևում ընկած է բանակցային գործընթացում ուղղակիորեն ներգրավված լինելու ցանկությունը, ինչը, նրա խոսքով, անիրատեսական է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենք են հասկացել, որ Թուրքիան զբաղեցնում է միակողմանի ագրեսիվ դիրքորոշում:

Ինչ վերաբերում է Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիան կաջակցի Ադրբեջանին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ցանկացած տարբերակի դեպքում, փորձագետը նշեց, որ այդ երկիրը միշտ աջակցել է Ադրբեջանին:

«Այն աջակցում էր ոչ թե մշակութային ընդհանրությունների, թյուրքական լեզուների և այլնի պատճառով, այլ որովհետև նա իր շահերն ունի տարածաշրջանում, ներառյալ նավթի և գազի հետ կապված: Ընդհանուր ժողովրդի, մշակույթի մասին հայտարարությունները միայն գործիքներն են, որոնց վրա կառուցվում են այդ հարաբերություններ », - ասաց Հովհաննիսյանը:

Ընդ որում, ադրբեջանագետը նշեց, որ վերջերս աջակցություն է ցուցաբերվում նաև ռազմատեխնիկական առումով:

«Ճիշտ է, Թուրքիան դեռևս լրջորեն զիջում է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներին, բայց ռազմական պատրաստության առումով նրանք շատ ակտիվ համագործակցություն ունեն, և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն ավելի է խորանում», - ասաց նա:

Փորձագետը նշեց, որ հրապարակային հայտարարությունների առումով ևս Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, բայց դրանց զգալի մասը հայտարարություններից այն կողմ չի գնում, ընդ որում՝ աշխարհաքաղաքական պատճառներով, որոնք խանգարում են Թուրքիային ներգրավվել կոնֆլիկտի մեջ:

«Փաստացի, որքան էլ որ թուրքական կողմը նման ագրեսիվ հայտարարություններ անի, միևնույն է նա հնարավորություն չունի ուղղակիորեն ներգրավվել կոնֆլիկտի լուծման մեջ, ներառյալ՝ ռազմական ճանախարհով, իր ստորաբաժանումները ուղարկելու ձևով, քանի որ արդեն բախում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շահերին, առաջին հերթին՝ Ռուսաստանի, և տարածաշրջանային խաղացողների՝ Իրանի շահերի հետ», - ասաց Հովհաննիսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին