«Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումը

26.10.2018, 15:37
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումը։
 «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումը
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումը։

Նա նշեց, որ խմբակցությունը հանդեսէ եկել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման արտահերթ նիստի անցկացման նախաձեռնությամբ։

«Հայաստանին անհրաժեշտ է նոր Ընտրական օրենսգիրք, և պահանջը ձևավորոմ են նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Հաշվի առնելով նախորդ ընտրական օրենսգրքի խնդիրները` մենք կարծում ենք, որ նոր իրականությունը քաղաքական ուժերից պահանջում է գնալ ընտրությունների նոր օրենսգրքով»,– ասաց Էնֆիաջյանը։

Загружается новость ... "Право"

Բացի այդ, նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի ծրագրով դեռ 2017 թվականին ամրագրված է եղել, որ նրա ներկայացուցիչները համամսնական ընտրական համակարգի կողմնակիցներ են, և ենթադրվել է փուլային անցում և նոր համակարգի ներդրում։

«Երկուշաբթի կհրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ, և մենք հույս ունենք, որ բովանդակալից քննարկում և դրական քաղաքական եզրակացություն կունենանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ»,– ասաց Էնֆիաջյանը։

Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 22–ին առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ -0-