Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևան, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիները, գեղասահքի մարզիչ Տատյանա Տարասովան, գեղասահքի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան և թենիսիստ Մարիա Շարապովան ընդգրկվել են ԹՈՓ-100 սպորտային վարկանիշի ամենաազդեցիկ կանանց հնգյակում:
2011թ.-ի ընթացքում Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց ԹՈՓ-100 պատրաստվել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, «ՌԻԱ Նովոստիի» «Օգոնյոկ» հանդեսի և «Ինտերֆաքս» տեղեկատվական գործակալության կողմից:
ԹՈՓ-100-ը գլխավորել են Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան և երգչուհի Ալլա Պուգաչյովան: Առաջին տասնյակում նաև ընդգրկվել են ՌԴ նախագահի կինը՝ Սվետլանա Մեդվեդևան, Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության ղեկավար Տատյանա Գոլիկովան, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Օլգա Եգորովան, մարզուհի Ալինա Կաբաևան և իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան: ՌԴ ամենաազդեցիկ կանանց ցուցակը նախկինում չի կազմվել: -0-