ՌԴ նախագահի օգնականը ներկայացրել է Փաշինյան-Պուտին բանակցությունների օրակարգը

05.09.2018, 20:51
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին:
ՌԴ նախագահի օգնականը ներկայացրել է Փաշինյան-Պուտին բանակցությունների օրակարգը
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ի հանդիպմանը կքննարկեն երկկողմ համագործակցության և միջազգային միավորումներում համատեղ աշխատանքի բոլոր հարցերը:

Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ТАСС-ը:

«Սեպտեմբերի 8-ին մեր նախագահի աշխատանքային հանդիպումն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հաստատել է Ուշակովը:

Загружается новость ... "Право"

Նա հիշեցրել է, որ առաջնորդներն արդեն երկու անգամ բանակցություններ են անցկացրել` մայիսին Սոչիում և հունիսին` ԱԱ-2018-ի շրջանակում, ինչպես նաև երեք անգամ հեռախոսով:

«Շատ հարցեր են կուտակվել, ինչպես մեր կողմից, այնպես էլ` հայկական, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ խոսակցություն բոլոր հարցերով, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ գործակցությանը, այնպես էլ միջազգային մարմիններում` ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում համատեղ աշխատանքին»,- ասել է Ուշակովը: -0-