ՌԴ, Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ղարաբաղում

05.10.2020, 23:41
ՌԴ, Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ղարաբաղում
ՌԴ, Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ: Հայտարարության տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ–ի կայքում։

Загружается новость ... "Лево"

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական ձևով քննադատում են բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանի սահմաններից դուրս:

Նախարարները անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը, ենթադրելիորեն, քաղաքացիական օբյեկտներն էին, ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս գտնվող Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունը, անընդունելի վտանգ են ներկայացնում տարածաշրջանի կայունության համար:

 

Անդրադառնալով այս տարվա հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությանը ՝ նախարարները հերթական անգամ հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ ու անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմ:

Համանախագահ երկրները հաստատակամ են լիարժեք իրականացնել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց վստահված մանդատը` Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Համաձայն այս մանդատի, նրանք կշարունակեն հետևողականորեն ավելացնել փոխգործակցությունը կողմերի հետ` նրանց հորդորելով անհապաղ պարտավորվել վերսկսել կարգավորման գործընթացը` գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք լավ հայտնի են երկու կողմերին», - նշվում է հայտարարության մեջ:

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-