Ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի 7 օրից․ Մարուքյան
10.11.2020,
19:44
Յոթ օր հետո կմեկնարկի Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ՝ երկրում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Յոթ օր հետո կմեկնարկի Հայաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը երկրում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ: Այս մասին Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Загружается новость ... "Лево"
Նա հայտնեց, որ հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ Օնիկ Գասպարյանի հետ, ով իրեն հորդորել է այս պահին չհանել ռազմական դրությունը՝ հաշվի առնելով զինված ուժերում բազմաթիվ անելիքները և խնդրել է 7 օր սպասել և հնարավորություն տալ ՀՀ զինված ուժերին:«Ես ընդունեցի Գլխավոր շտաբի պետի առաջարկը»,- ասաց Մարուքյանը։
Նա նշել է, որ դրա պայմանավորվածության մասին ինքը տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Ռազմական դրությունը Հայաստանում հաստատվել է սեպտեմբերի 27-Ին՝ Արցախում պատերազմ սկսվելուց հետո։-0-