ՌԴ վարչապետ Մեդվեդևը շնորհավորել է իր հայ գործընկերոջը վարչապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հարգելի Տիգրան Սուրենի, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:Անցնող տարին հատկապես արդյունավետ էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման համար: Եվրասիական ինտե-գրման գործընթացին միանալու և Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վկայում է մեր երկու ժողովուրդների շահերի ընդհանրության, համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացման փոխադարձ տրամադրվածության մասին», – նշվում է շնորհավորական ուղերձում։
Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ 2014 թվականի փետրվարին Ռուսաստան կատարելիք Ձեր այցը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:–0–