ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԱԺ խոսնակ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Նիկոյանը
06.12.2011,
14:58
ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԱԺ խոսնակ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Նիկոյանը
Իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Նիկոյանը երեքշաբթի ընտրվեց ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհրդարանական թղթակիցը:
Բացի Նիկոյանից, նախօրեին կայացած խորհրդարանի նիստի ժամանակ առաջադրվել էր նաև Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը («Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցություն):
Երեքշաբթի խորհրդարանում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում Նիկոյանի թեկնածության օգտին քվեարկել է 102 պատգամավոր, Ալավերդյանի օգտին՝ 4 պատգամավոր:-0-