Միրոնովը հաստատել է ՌԴ նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը

05.12.2011, 14:36
Միրոնովը հաստատել է ՌԴ նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Սպրավեդլիվայա Ռոսիայի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը հաստատել է, որ ցանկանում է կուսակցության կողմից  իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե կուսակցությունն ինձ այն վստահի, Ռուսաստանի նախագահական ընտրություններին կուսակցության կողմից իմ թեկնածությունը կդնեմ»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

Ըստ Միրոնովի՝ այդ հարցը կորոշվի դեկտեմբերի 10-ին կայանալիք ՍՌ –ի համագումարի ժամանակ: «Համագումարի ընթացքում տեղի կունենա նախագահական ընտրությունների համար կուսակցության կողմից թեկնածության քվեարկությունը»,- ասել է նա:

2012թ.-ի մարտին Ռուսաստանի նախագահի պաշտոնին առաջադրվելու իր պատրաստվածության մասին Միրոնովը հայտնել է նոյեմբերի վերջին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության նախագահ Նիկոլայ Լևիչևն ասում էր, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք կուսակցության համագումարը հավանաբար կհաստատի նախագահի պաշտոնում Միրոնովի առաջադրումը:

ՌԴ նախագահական ընտրությունները նշանակվել են 2012թ.-ի մարտի 4-ին: -0-