Նոր քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն առաջիկա ամսվա ընթացքում

Երևանի նոր քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն առաջիկա ամսվա ընթացքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հաստատել է հրաժարականի վերաբերյալ լուրերը՝ բացատրելով դրանք այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով:
«Գործող օրենսդրության համաձայն, Ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան քաղաքապետի՝ պաշտոնից ազատվելուց մեկ ամիս անց»,- ասաց Գևորգյանը:
Ըստ նրա, քաղաքագլխի պաշտոնի թեկնածություններն առաջադրվում են Ավագանու խորհրդի կողմից: «Այդ պատճառով հնարավոր թեկնածուների հարցը դեռ չի քննարկվել և չէր կարող քննարկվել»,- նշեց նա:
Առավել հավանական թեկնածու է Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել Ավագանու խորհրդի կողմից Հայաստանի նախագահի առաջարկով՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին: Մինչև այդ պաշտոնում նշանակվելը նա Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհ ունեցող «ՀայՌուսԳազարդի» (բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը) գլխավոր տնօրեն է եղել: -0-