Հայիթիից ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերելու պահանջով ցույցերն անկարգությունների են վերածվել

15.09.2011, 10:35
Հայիթիից ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերելու պահանջով ցույցերն անկարգությունների են վերածվել
Հայիթիից ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերելու պահանջով ցույցերն անկարգությունների են վերածվել

Հայիթիից ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին դուրս բերելու պահանջով ցույցերը չորեքշաբթի վերածվել են ցուցարարների և ոստիկանների բախման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:

Ըստ գործակալության, բողոքի ակցիաներին մասնակցել է մի քանի հարյուրավոր հայիթցի: Ցույցերը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ինչին ի պատասխան մարդիկ սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Անկարգությունների հետևանքով տուժածների կամ զոհվածների մասին դեռ չի հաղորդվում:

Այժմ կարիբյան պետության տարածքում՝ Հայիթիում, ՄԱԿ-ի ավելի քան 12 հազար խաղաղապահ է գտնվում: Կազմը տեղակայվել է կղզում 2004թ.-ի քաղաքական ճգնաժամից հետո: Առաջիկայում ինչպես ակնկալվում է Հայիթիի նախագահ Միշել Մարտելին հայց կներկայացնի ՄԱԿ-ի առաքելության մանդատի երկարաձգման մասին, որի ժամկետը լրանում է հոկտեմբերին:

Կղզում ՄԱԿ-ի ուժերի ներկայության վերաբերյալ Հայիթիի բնակիչների դժգոհությունն աճել է սեպտեմբերի սկզբին՝ Հայիթիի հարավում մի տեսագրության տարածումից հետո, որտեղ մի քանի զինվորականներ (ենթադրաբար ուրուգվացի խաղաղապահներ) փորձում են սեռական ոտնձգություններ կատարել մի երիտասարդի նկատմամբ: Ըստ գործակալության տվյալների, բռնության ենթարկված ենթադրյալ զոհը 18 տարեկան է եղել: -0-Ա