Միջուկային ծրագիրն Իրանի ներքին գործն է. ԱՄԷ փոխնախագահ
Իրանի միջուկային ծրագիրն այդ երկրի ներքին գործն է, ԱՄԷ-ն կողմ է զանգվածային ոչնչացման զենքի բոլոր տեսակներից մերձարևելյան տարածաշրջանն ազատելուն, երեքշաբթի Աբու-Դաբիում հայտարարել է ԱՄԷ նախագահ և փոխվարաչպետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշեդ Ալ Մաքթումը։
Երկրի բնակիչների էլեկտրոնային փոստով հղված հարցերի պատասխաններում, որոնք երեքշաբթի հրապարակել է տեղական մամուլը, շեյխ Ալ Մաքթումն ասել է, որ «Իրանի միջուկային ծրագիրը Իրանի ներքին գործն է, քանի որ իրանցի եղբայրները հայտարարում են, որ ծրագիրը խաղաղ է»։
«Զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի՝ միջուկային, քիմիական և մանրէաբանական զենքերի առնչությամբ մեր հրապարակած դիրքորոշումը հստակ է։ Մենք կողմ ենք Մերձավոր Արևելքը զանգվածային ոչնչացման զենքից ազատելուն», - ասել է շեյխ Մուհամեդը։
Էմիրաթցի պետական գործիչը կողմ է արտահայտվել Իրանի հետ «բազմադարյա», «եղբայրական» կապերի հետագա զարգացմանը՝ «հարաբերությունները ճգնաժամային մակարդակի հասցնելուց խուսափելու նպատակով»։
Անդրադառնալով Պարսից ծոցում Իրանի կողմից երեք էմիրաթական կղզիների «օկուպացիայի» հարցին՝ Էմիրությունների փոխնախագահն ասել է, որ կողմ է «խաղաղ միջոցներով» այդ հարցի լուծմանը՝ «հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա»։ Ւնչպես ընդգծել է Էմիությունների փոխնախագահը՝ «ճգնաժամերը դժվարացնում են արդար որոշումների ձեռքբերումն ու կարող են ճանապարհ հարթել այլ կողմերի միջամտության համար, որոնք օգտվում են ճգնաժամերից սեփական շահերն, այլ ոչ թե տարածաշրջանի կամ հակամարտող կողմերի շահերն ապահովելու համար», - գրում են էմիրաթական ԶԼՄ-ները։-0-