Պետդուման մեկնաբանել է Էրդողանի` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության մեղմացմանը: Այս կարծիքը կիրակի օրը ՏԱՍՍ -ին հայտնել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Կոմիտեի ղեկավարը հիշեցրել է, որ ավելի վաղ բոլոր երեք երկրների ղեկավարները «հատուկ հայտարարություն էին տարածել՝ հրադադար հաստատելու կոչով, ավելի ուշ, Մոսկվայում տեղի ունեցան բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների [Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի] միջև, որտեղ ձեռք էին բերվել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններ»: «Մենք պետք է ձգտենք դրանց իրականացմանը», - շեշտել է Սլուցկին:
«Այսօր բոլորը պետք է շարունակեն փնտրել քաղաքական և դիվանագիտական ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, չընկնել ագրեսիվ հռետորաբանության և փոխադարձ մեղադրանքների մեջ», - ամփոփել է նա:-0-