Փաշինյանն ու Լաքոտն անդրադարձել են արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին
10.12.2020,
20:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:
«Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-