Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին․ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու

16.04.2025, 13:31
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները
Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին․ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները։ 

Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի էջը փակված չէ, և այն պետք է մտցվի քաղաքական օրակարգ։ 

«Ես այդ հայտարարություններին արձագանքել եմ նույնիսկ այդ հայտարարությունները արվելուց առաջ և ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը Հայասատանում չի շարունակվելու», – ասաց Փաշինյանը լրագրողներին։

Ինչ վերաբերում է 2018թ․–ին իշխանազավթման վերաբերյալ հայտարարություններին, Փաշինյանն առաջարկեց Սարգսյանին հիշել, թե ինչ է ասել այն ժամանակ։

2018թ․–ի ապրիլին Սարգսյանը, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, հայտարարեց․ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։

Ավելի վաղ Փաշինյանը նշել է, որ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի երկու այլընտրանքի միջև։

«Հայաստանի քաղաքացիները պետ է որոշում կայացնեն։ Որպես տարբերակ՝ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, և մեր հարգելի ժողովուրդը գնում է մեր հարգելի ընդդիմադիրների հետևից, կամ մենք «իրական Հայաստանի» տրամաբանությամբ կնքում են խաղաղության պայմանագիր և կենտրոնանում «մեր երազանքի պետության» ստեղծման վրա։ Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026թ․–ին, ամենայն հավանականությամբ հունիսին, բայց Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն հիմա», – ասաց Փաշինյանը։