Ալիևը և Սարգսյանը պայմանավորվել են արագացնել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների համաձայնեցումը
Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հայտարարել են ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումը արագացնելու պատրաստակամության մասին:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Սոչիում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված թվով տասներորդ եռակողմ բանակցություններ են անցկացրել, որի արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման առաջխաղացում է ձեռք բերվել... Ընդունելով խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնության ձեռք բերումը՝ հաշվի առնելով մինչ օրս արված աշխատանքը»,- ասվում է փաստաթղթում:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ալիևը և Սարգսյանը բարձր գնահատական են տվել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների (Ֆրանսիայի և ԱՄն-ի) միջնորդական գործունեությանը: Նրանք հույս են հայտնել, որ «Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ առումով հետագայում նույնպես ակտիվ դեր կխաղան կարգավորման հարցում՝ ընդհուպ տարածաշրջանում վերջնական խաղաղություն և կայունություն հաստատումը»:
Փաստաթղթում ասվում է, որ Մեդվեդևը և Ալիևը հաստատել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում վստահությունն ամրապնդելու միջոցների մեկը կողմերի միջև հումանիտար կապերի զարգացումն է: Այդ կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ «աջակցելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության հետագա հաստատմանը»:
Երեք երկրների նախագահները ի գիտություն են ընդունել համանախագահների զեկույցը՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ համատեղ մշակած մեխանիզմը հրադադարի գծի երկարությամբ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ և հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները նշել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքների մեծ ծավալը, որն արվել է իրեն առաջին՝ 2008թ.-ի նոյեմբերի 2-ին կայացած եռակողմ հանդիպումից ի վեր: -0-