Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
19.01.2017,
19:48
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց գործարարի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը։
Հինգշաբթի «Ժամանակ» թերթը գրել է, որ Սուքիասյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ կազմում։
«Դա հերթական ապատեղեկատվություն է։ Սուքիասյանն առայժմ չի կողմնորոշվել ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցում։ Տեղեկությունն այդ մասին կներկայացվի հաջորդ շաբաթ»,– ասաց Մկրտչյանը։ -0-