Հայաստանի և Ադրբեջանի միջև առավել մեծ բռնություններ հրահրող միակ երկիրը Թուրքիան էր. վարչապետ (ՎԻԴԵՈ)
13:50
23 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև առավել մեծ բռնություններ հրահրող միակ երկիրը Թուրքիան էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին կատավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով. հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց երկրները: Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես ԱԳՆ-ի, այնպես էլ ԶՈՒ գլխավոր շտաբների մակարդակով»,- նշել է Փաշինյանը:
«Միակ երկիրը, որը փորձում է ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրհրել, Թուրքիան էր: Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր»,- հայտնել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով: -0-
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար