ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Երևանում բողոքի շարժումը միանգամայն հայկական գործընթաց է, որը որևէ կերպ կապված չէ Մայդանի հետ, ուրբաթ լրագրողներին ասաց ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, համեմատությունը Մայդանի կամ Ուկրաինայի հետ թյուրըմբռնման հետևանք է։
«Սա 100–տոկոսանոց հայկական գործընթաց է, և չկա մի լումա արտասահմանյան ընկերություններից կամ ռեսուրսներից։ Ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ։ Եվ նույնիսկ մեր ֆինանսական աղբյուրները թափանցիկ են, հերթական հաշվետվությունը չենք հասցրել հրապարակել հայտնի պատճառներով, բայց հրապարակելու ենք մեր ֆինանսավորման աղբյուրները, որ դուք տեսնեք մեր բոլոր քայլերը»,– ասաց Փաշինյանը։
«Բոլոր նրանց, ովքեր կասկածներ ունեն մեր կապերի վերաբերյալ, կարող ենք տվյալներ ներկայացնել»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում բողոքի ակցիաները մեծ աջակցություն ունեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում։
«Ռուսաստանի հայերի 90 տոկոսն աջակցում է մեզ և հանրահավաքներ է անցկացնում ի աջակցություն մեր շարժմանը, հազարավոր մարդիկ եկել են Ռուսաստանից, որ սատարեն մեզ։ Նրանցից շատերը Ռուսաստանի քաղաքացիներ են, և ես հույս ունեմ, որ Ռուսաստանը կհարգի նաև իր քաղաքացիների կարծիքը»,– ասաց Փաշինյանը։
Загружается новость ...
"Право"
Ապրիլի 27-ին առավոտյան նախատեսվում էին բանակցություններ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն Կարապետյանն այդ բանակցություններն անհեռանկարային է անվանել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում:
Հանրապետությունում ապրիլի 13–ից անցկացվող բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23–ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու։ -0-