Եթե իշխանությունը մնա ղեկին, ապա Հայաստանը կարող է արժանանալ Արցախի ճակատագրին․ Գագիկ Ծառուկյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն վարչապետ Նիկո Փաշինյանի հրաժարականից հետո, շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ իշխանություններն առաջին օրվանից ստում են ժողովրդին, ձախողեցին բոլոր նախաձեռնությունները և շեղել են բոլոր բարեկամական կապերը։
«Նրանք մտածված տարան այսպիսի կորստի։ Այո, չորս ամիս առաջ հնարավոր է դադարեցնել պատերազմը, անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին, այլ մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին, կորուստներին»,-ընդգծեց Ծառուկյանը:
Նրա խոսքով, եթե ներկայիս իշխանությունները մնան Հայաստանը նույն ճակատագրին է արժանանալու։
Նա ընդգծեց, որ վարչապետը պետք է ժամ առաջ հրաժարական տա, քանի որ աշխարհում ոչ ոք չի ցանկանում նրա հետ աշխատել, և որքան շուտ նա դա անի, այնքան լավ կլինի երկրի և տնտեսության համար:-0-