ՀԱՊԿ պատվիրակությունը Բոննում կմասնակցի Աֆղանստանի հարցով միջազգային խորհրդաժողովին
02.12.2011,
18:22
ՀԱՊԿ պատվիրակությունը Բոննում կմասնակցի Աֆղանստանի հարցով միջազգային խորհրդաժողովին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Աֆղանստանի հարցով միջազգային խորհրդաժողովին, որը կանցկացվի դեկտեմբերի 5-ին Բոննում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է հայտնել Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Միջոցառումը, որին մասնակցում են աշխարհի առաջատար երկրների արտաքին գործերի նախարարներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, կանցկացվի Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Համիդ Քարզայի նախագահությամբ: -0-