ՀՀ ոստիկանապետ է նշանակվել պաշտպանության փոխնախարարը

01.11.2011, 14:45
ՀՀ ոստիկանապետ է նշանակվել պաշտպանության փոխնախարարը
ՀՀ ոստիկանապետ է նշանակվել պաշտպանության փոխնախարարը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանապետ նշանակելու մասին՝ ազատելով նրան ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նախագահը պաշտոնից ազատել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և նշանակել նրան ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում:
Վլադիմիր Գասպարյանը ծնվել է 1958 թ.-ի սեպտեմբերի 9-ին Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում:

1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը: 1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1982-1995թթ. ծառայել է ՆԳՆ (Ոստիկանության) համակարգում: 1997թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ: 2010թ. –ի ՀՀ Նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 2011թ.-ի ՀՀ Նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով նրան շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

Վլադիմիր Գասպարյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» I և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե» 2-րդ աստիճանի մեդալներով:-0-