ՀԱՊԿ-ն ԱԱՀՈՒ ստորաբաժանումների սպառազինության ծրագիր է պատրաստում. Բորդյուժա

01.07.2010, 14:06
ՀԱՊԿ-ն ԱԱՀՈՒ ստորաբաժանումների սպառազինության ծրագիր է պատրաստում. Բորդյուժա
ՀԱՊԿ-ն ԱԱՀՈՒ ստորաբաժանումների սպառազինության ծրագիր է պատրաստում. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումների զենքով և ռազմական տեխնիկայով սպառազինելու միջպետական ծրագիր է պատրաստում, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա մասնակցում էր «Մեքենաշինության տեխնոլոգիաներ -2010» առաջին միջազգային քննարկմանը:

«Մեզ շատ է հետաքրքրում, թե ինչ տեխնիկա և ինչ զենք կպահանջվի մեր դաշնակիցների համար, նրանց ԱԱՀՈՒ ստորաբաժանումների սպառազինության համար: Այս խորհրդաժողովի արդյունքները հաշվի առնելով՝ միջպետական ծրագիր կպատրաստենք»,- հայտնեց Բորդյուժան:

Նա նշեց, որ այս ծրագրի պարամետրերը առկա են, դրանք համաձայնեցվում են պետության հետ: «Դեռ խոսքը գնում է միայն ծրագրի ստեղծման, ֆինանսավորման աղբյուրների որոշման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հստակ անվանակարգի սահմանման մասին»,- նշել է Բորդյուժան:

Նա ավելացրել է, որ այնուհետև «զենքի մատակարարման վերաբերյալ հստակ միջոցառումներ» կծրագրվեն: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հստակեցրել է, որ ՀԱՊԿ պետությունների Զինված ուժերի մեծ մասը ռուսական զենքով է սպառազինված:

«Այդ պատճառով մենք, իհարկե, շեշտը դնում ենք ռուսական զենքի վրա»,- ասել է Բորդյուժան: -0-