Բաքվում անցկացվող հակահայկական ցույցերը ապացուցեցին, որ Հայաստանը լուծում է տարածաշրջանում ֆիզիկական գոյության խնդիրը․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Բաքվում անցկացվող հակահայկական ցույցերը ցույց տվեցին, որ Հայաստանը լուծում է տարածաշրջանում ֆիզիկական գոյության խնդիրը: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Նա նշեց, որ Բաքվում նախօրեին ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն ադրբեջանական բանակի՝ «մահ հայերին» և «Ղարաբաղը մերն է» հակահայկական հայտարարություններով:
Ըստ նրա՝ Ալիևը դարձել է իր քարոզած հակահայկականության գերին, որովհետև հաշված ժամերի ընթացքում ցույցը սկսեց ստանալ որոշակի հակաիշխանական էլեմենտներ, սկսեցին պահանջել հրաժարականներ՝ գլխավոր շտաբի պետի և այլն:
Նա նշեց, որ դրանից հետո ցուցարարները մտել են խորհրդարանի շենք, և Բաքվում հասկացել են, որ այս ամենը ստանում է հակաիշխանական բնույթ ու կարող է իրենց համար ճակատագրական հետևանքներ ունենալ
«Հերթական անգամ համոզվեցի, որ այդ երկրում հակահայկականությունը խորքային բնույթ ունի, մեր դեմ ուղղված ատելությունը իրենց համար միավորման գործիք է, իսկ մենք մեզ համար տարածաշրջանում ֆիզիկական գոյության խնդիր ենք լուծում», - ասաց Հայրապետյանը:-0-