Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել․ Փաստաբան
12.11.2020,
21:13
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ․ նա ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց»,-գրել է նա Facebook-յան իր էջում։
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ձերբակալվել էր նախօրեին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Նա և այլ նախկին պաշտոնյաներ պահվում էին ԱԱԾ-ում։-0-