Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» հայ մասնակիցը կընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության կողմից

07.02.2012, 18:07
Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» հայ մասնակիցը կընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության կողմից
Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» հայ մասնակիցը կընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության կողմից

Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթի հայ մասնակիցը կորոշվի Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության կողմից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Մենք ազգային ընտրություն չենք հայտարարի, այդ հարցը կլուծենք մեր խմբով: Դա  ներքին ընտրություն կլինի»,- հայտնել է Գասպարյանը:

«Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա մայիսի 22-26-ը Բաքվում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 24-ին՝ երկրորդ կիսաեզրափակիչ փուլում: Ավելի վաղ ասվում էր, որ Հայաստանը ներկայացնող մասնակիցը կընտրվի ազգային ընտրության ընթացքում:

Նախօրեին youtube կայքում հայտնվել է հայտնի հայկական ռոք խմբի՝ Dorians-ի տեսահոլովակը, որին Եվրատեսիլ մրցույթի մասնակցության գլխավոր թեկնածուներից մեկն են համարում:

Ըստ Գասպարյանի՝ տվյալ տեսահոլովակի հայտնվելը միայն խոսում է այն մասին, որ խումբը ցանկանում է մասնակցել մրցույթին, ուրիշ ոչինչ:

«Այն, որ Dorians խումբը երգի հիման վրա թողարկել է իր սեփական տեսահոլովակը, խոսում է միայն այն մասին, որ նրանք ցանկանում են մասնակցել Եվրատեսիլ մրցույթին»,- նշել է նա:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախօրեին հայտնել էր լրագրողներին, որ Հայաստանը պետք է մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավորության դեպքում ավելի շատ մասնակցենք ամենուրեք կայանալիք միջոցառումներին և բոլոր ձևաչափերով»,- ասել է Պողոսյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Facebook-ի հայ այցելուների մեծ մասը նախընտրում է մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի երգի միջազգային մրցույթի բեմում որպես Հայաստանի ներկայացուցիչ տեսնել ծագումով ղարաբաղցի արտիստի, այսպիսին են Facebook սոցիալական կայքում «Նովոստի-Արմենիա» գործակալության էջում անցկացված առցանց հարցման արդյունքները:

Հունվարի 17-24-ն անցկացված հարցմանը մասնակցել է 280 մարդ: Հարցվածների նախապատվության ցուցակի երկրորդ տեղում է Dorians ռոք-խումբը, որի օգտին քվեարկել է 56 այցելու:
Միաժամանակ 26 մարդ կարծում է, որ Հայաստանն ընդհանրապես չպետք է մասնակցի այս մրցույթին:

Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթը կազմակերպելու իրավունք է ստացել 2011 թ.-ին Դյուսելդորֆում կայացած մրցույթի ժամանակ Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:-0-