Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Այցի ընթացքում արդարադատության նախարարն ու պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Գերմանիայի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կծանոթանան Գերմանիայի փաստաբանական պալատի, դատարանների, քրեակատարողական ծառայության համակարգերի գործունեությանն ու պայմաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-