ՀՀ խորհրդարանում ձախ դաշինքի ստեղծումն անհրաժեշտ քաղաքական հավասարակշռություն կստեղծի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանում ձախ դաշինքի ստեղծումը ԱԺ-ում կստեղծի անհրաժեշտ քաղաքական և գաղափարախոսական հավասարակշռություն, կարծում է «Հայ-ռուսական միավորում» ՀԿ-ի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը:
«Մենք որևէ ակնկալիք կամ շահ չունենք այս ընտրություններից: Մենք միայն ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտը ճիշտ ձևավորվի: Ընտրություններին պետք է մասնակցեն ոչ միայն կապիտալիզմ քարոզող ուժերը, այլև սոցիալիստական ընդդիմությունը», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ահարոնյանը:
Նա ընդգծել է, որ ձախ դաշինքի ստեղծումը հարկավոր է գաղափարախոսությունների բախման, այլև ոչ թե իշխանության համար պայքարի համար:
Ահարոնյանը նաև հայտարարել է, որ ՀՀ ԱԺ-ն ներկայիս «կապիտալիստական» տեսքով «հիշեցնում է միաթև, կիսամեռած թռչնի», իսկ խորհրդարանում աճ և ձախ դաշինքների ստեղծման դեպքում «այդ թռչունը կունենա երկու թև»:
Այս նպատակով կազմակերպությունը դիմել է Հայաստանի բոլոր երեք կոմունիստական կուսակցություններին՝ կոչ անելով ստեղծել քաղաքական դաշինքի ձևավորման կազմկոմիտե:
«Հայ-ռուսական միավորում» ՀԿ-ն պաշտոնապես գրանցվել է 2011 թ.-ին, նրա նպատակն է պաշտպանել Ռուսաստանի հայերի և Հայաստանի ռուսների իրավունքները:
Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ Ահարոնյանը չի բացառել կազմակերպության ձևափոխումը քաղաքական կառույցի:
Այժմ Հայաստանում գործում է երեք կոմունիստական կուսակցություն՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի առաջադեմ կոմունիստական կուսակցությունն ու Նորացված կոմունիստական կուսակցությունը:-0-