ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական գրատպության 50-ամյա հոբելյանին նվիրված «Ճանաչել իմաստություն և խրատ. Հայկական գրական ավանդույթները Կոնգրեսի գրադարանում» հայկական ձեռագրերի և գրքերի ցուցահանդեսը կբացվի ապրիլի 19-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, հաղորդում է Asbarez.com պարբերականը:
Հաղորդագրության համաձայն՝ հինգ ամիսների ընթացքում գրադարանի այցելուները կարող են ծանոթանալ բազմաթիվ հայ-թուրքական գրքերի, որոնց թվում կընդգրկվեն Դավիթ Ադամյանի 13 հատորանոց օրագիրը, մարդ, ով ապրել է ցեղասպանության ժամանակաշրջանում և գաղթել է Բոստոն, ինչպես նաև՝ այլ հայ իմիգրանտների կողմից գրված մի շարք գրքեր:
Ցուցահանդեսին նաև կներկայացվի Ալեքսանդր Գրեհեմ Բելի արխիվից մի նամակ, որը նկարագրում է 1909թ.-ին Ադանայի հայերի ջարդը, ինչպես նաև ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին ուղղված Թալեաթ Փաշայի (1913-1917թթ. Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, 1915թ.-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը) երախտագիտության գրությունը՝ ցեղասպանության նախաշեմին կայացած ընթրիքի համար:
Ավելին, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը ցուցահանդեսի ժամանակ կներկայացնի 1920թ.-ի Երևանի տպագրված քարտեզը, հայտնի հայ գրող Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, հայկական փոստային նամականիշերը, ձեռագրեր: -0-