ՀՀ ոստիկանապետը երկրում հեղափոխություններ չի ակնկալում
12.01.2012,
15:38
ՀՀ ոստիկանապետը երկրում հեղափոխություններ չի ակնկալում

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որևէ հեղափոխություն չի ակնկալում երկրում:
«Ես ընդամենը մեկ անգամ եմ մասնակցել հեղափոխության՝ 80-ականների վերջին: Իմ երկրում ես այլևս հեղափոխություն չեմ սպասում»,- հինգշաբթի ասաց նա լրագրողներին կառավարական նիստից հետո:
Գասպարյանը միաժամանակ հույս հայտնեց, որ Հայաստանը նորմալ և խաղաղ զարգացում կունենա:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե «ինքը պատրաստ է օրորոցում խեղդել հեղափոխության միտքը»՝ Գասպարյանն ասաց, որ իրեն նման մտքեր չեն այցելում:
«Ես խաղաղության կողմնակից եմ»,- ընդգծեց նա: -0-