ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը 2011թ.-ին Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմանը, որին մասնակցել է 42 լրագրող, Ամոյանը 346 միավոր է հավաքել:
Երկրորդ տեղում է հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (300 միավոր): Միայն չորս միավորով է նրան զիջել միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Երկրի լավագույն թիմ է ճանաչվել Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը նվաճել է աշխարհի առաջնության տիտղոսը: Եռյակում ընդգրկվել է նաև ֆուտբոլի ազգային հավաքականը, որը ոչ պակաս աղմուկ է բարձրացրել Եվրո-2012 ընտրական փուլում, և հունահռոմեական ըմբշամարտի թիմը: -0-