Հայաստանում իրավապաշտպանների իրավունքների խախտումները եզակի բնույթ են կրում. զեկույց
Հայաստանում իրավապաշտպանների իրավունքների խախտումները եզակի բնույթ են կրում, իրավապաշտպանների պաշտպանման մասին տարեկան զեկույցը ներկայացնելով՝ ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Զեկույցը կազմվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից՝ Իրավապաշտպանների պաշտպանման օբսերվատորիայի, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) և խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և ընդգրկում է 2010թ.-ի հունվարից մինչև 2011թ.-ի ապրիլն ընկած ժամանակահատվածը:
«Իրավապաշտպանների իրավունքների խախտումների վերաբերյալ որոշակի վիճակագրություն չկա... Բայց, ի տարբերություն 2008թ.-ի, Հայաստանում այդ ոլորտում զգալի առաջխաղացում է նկատվում»,- չորեքշաբթի ասաց Կիրակոսյանը:
Խոսելով իրավապաշտպանների իրավունքների խախտումների եզակի դեպքերի մասին՝ նա դրական միտում է անվանել այն փաստը, որ 2010թ.-ին դադարեցվել են դատական վարույթները երեք հայ իրավապաշտպանների հադնեպ:
Մասնավորապես Կիրակոսյանը նշեց Մուշեղ Շուշանյանի գործը, ով 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված հինգ ձերբակալված անձանց պաշտպանն էր:
Այն իրավապաշտպանների թվում, որոնց հանդեպ 2010թ.-ին դադարեցվեցին վարույթները, Կիրակոսյանը նաև ընդգծել է ֆոտոթղթակից և Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանին, ում հանդեպ մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն կիրառելու մեղադրանքով, ինչպես նաև՝ «SOS Թեղուտ» կազմակերպության էկոլոգ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի, ում մեղադրեցին զրպարտության մեջ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերով դպրոցականների հանդեպ ուսուցչի սեռական ոտնձգությունների վերաբերյալ արված հայտարարությունից հետո:
Միաժամանակ նա բացասական է գնահատել անձամբ Սուխուդյանի կողմից տրված բողոքի բավարարման մերժումը:
Կիրակոսյանը կարծում է, որ հետխորհրդային տարածության մի շարք այլ երկրների համեմատ, Հայաստանում առկա իրավիճակը բավական բարենպաստ է:
Մասնավորապես փորձագետը նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ժողովրդավարության հետ կապված իրավիճակը կարելի է բարելավել բարեփոխումների միջոցով: -0-