Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Վրաստանի դեսպան

13.12.2011, 18:33

Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի մասին վկայում է կոնկրետ հանցագործությունների բացակայությունը, երեքշաբթի ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Վրաստանը շահագրգռված է հայ ոստիկանների արդյունավետ աշխատանքով»,- նշեց դեսպանը:

Շարմանաշվիլին նաև հույս հայտնեց, որ հայ և վրացի ոստիկաններն առաջիկայում առավել ակտիվացնեն փոխայցելություններն ու փորձի փոխանակումը, ինչը թույլ կտա ավելի բարձր արդյունքներ արձանագրել հանցավորության դեմ համատեղ պայքարում:

Գասպարյանն իր հերթին ընդգծեց ոստիկանության ոլորտում հայ-վրացական հարաբերությունների կարևոր դերն ու համագործակցությունը և դրա հետագա ընդլայնման հույս հայտնեց:

Նա նաև ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու անելիքները, նոր մոտեցումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: -0-