ՀՀ ոստիկանության օպերատիվ-հետախուզական վարչության պետն ազատվել է պաշտոնից

07.12.2011, 14:52
ՀՀ ոստիկանության օպերատիվ-հետախուզական վարչության պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Մուշեղ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության, այդ պաշտոնին է նշանավկել ոստիկանության օպերատիվ-տեխնիկական բաժնի պետ Աշոտ Այվազյանը:-0-