ՀՀ ԱԱԽ-ն հաստատել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների 2012-2013 թթ-ի ծրագիրը

02.12.2011, 13:16
ՀՀ ԱԱԽ-ն հաստատել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների 2012-2013 թթ-ի ծրագիրը
ՀՀ ԱԱԽ-ն հաստատել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների 2012-2013 թթ-ի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2012-2013 թթ.-ի ծրագիրը  (Individual Partnership Action Plan - IPAP) հաստատվել է ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի յոթերորդ նիստի ժամանակ, հաղորդում է ԱԱԽ մամուլի ծառայությունը: 

Նոր ծրագիրը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել արդիական խնդիրներ արտացոլող և 152 գործողություն ներառող փաստաթուղթ է:

 «Ուզում եմ նշել, որ Հայաստան-ՆԱՏՕ  Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները մեր երկիրը արդյունավետորեն իրականացրել է», - նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքերով՝ հատկապես դրական են պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում, արտակարգ իրավիճակների ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Բաղդասարյանը նաև բարձր է գնահատել Հայաստանում ճգնաժամերի կառավարման կենտրոնների ստեղծումը:

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը ներկայումս կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան, որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին:

Հայաստանի մասնակցությունն IPAP-ին ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ պարբերական խորհրդատվությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր:

2007 թվականի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը: -0-